Կարևոր իրադարձություններ

Եթե «ՔՊ» -ն միայնակ շատ քվե հավաքի, ես մաս չեմ կազմի այդ ուժին. Արամ Սարգսյան

10 Սեպտեմբեր, 2018 14:05
Եթե «ՔՊ» -ն միայնակ շատ քվե հավաքի, ես մաս չեմ կազմի այդ ուժին. Արամ Սարգսյան

 ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չի բացառում, որ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ապագայում կարող են հանդես գալ մեկ միասնական թիմով: Չի բացառվում նաև, որ առանձին-առանձին գնան ընտրություներին, իսկ այդ ամենը կախված է ուժերի գնահատականից և  հնարավորությունից։ Այս մասին Ազգային ժողովում, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Արամ Սարգսյանը, հավելելով․ «Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միայնակ կարողանա շատ քվե հավաքել, ապա ես անձամբ դեմ կլինեմ մաս կազմել մեծ ուժի:

Արամ Սարգսյանն ասում է՝ զուտ պաշտոնի համար իրենք դաշինք չեն լինի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ․ «Եթե մեր ժողովուրդն ամբողջությամբ աջակցի «Քաղաքացիական պայմանագրին» և տա մեծամասնություն, իրենք էլ պետք է լինեն մեծամասնություն, այստեղ դաշինքի խնդիր չկա: Եթե խնդիր առաջանա, որ ժողովուրդն ուզում է համախմբել, և մեծամասնություն ձևավորելը բարդ է դառնում, ապա այն քաղաքական կուսակցությունները, որոնք նույն գաղափարներն ունեն, համագործակցություն կծավալեն»:

Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ  եթե ՔՊ-ն դաշինք չկազմի, ապա «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները միասին կմասնակցեն արտահերթ ընտրություններին։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին