Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանը ներկայացրեց Երևանի հասարակական տրանսպորտի համակարգը բարեփոխելու ծրագիրը

10 Սեպտեմբեր, 2018 12:58
Հայկ Մարությանը ներկայացրեց Երևանի հասարակական տրանսպորտի համակարգը բարեփոխելու ծրագիրը

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարեց, որ  ընտրվելու դեպքում ամեն ինչ կանի, որպեսզի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումներից հետո տրանսպորտի սակագինը քաղաքացիների համար թանկ չլինի: Նա նշեց, որ նախատեսում են փոխել տրանսպորտի ամբողջ համակարգը, այլևս չեն լինելու մեկանգամյա տոմսեր:

«Լինելու են տոմսեր, որոնք կարող են գործել կես ժամ, 2 ժամ կամ մեկ ամիս, երեք ամիս, մեկ տարի և այլն: Այս դեպքում փոխվում է նաև գնագոյացման ձևը: Սակայն այն դեպքում, երբ որևէ մեկը մի քանի կանգառ պետք է անցնի ու իջնի, մենք այդպիսի տոմսերի համար կպահպանենք 100 դրամ արժեքը, որպեսզի հասկանալի ու պարզ լինի, որ կոնկրետ այդ ձևը չի թանկացել: Իսկ մնացած դեպքերում մի փոքր դժվար կլինի հաշվարկել: Օրինակ, եթե դու գնում ես մեկժամանոց տոմս, որը, օրինակ, արժե 150 դրամ, դու մեկ ժամվա ընթացքում կարող ես մի քանի տրանսպորտ փոխել: Եթե հիմա դա կարժենա 300 դրամ, ապա այդ դեպքում հնարավոր կլինի 150 դրամով մի քանի տրանսպորտ փոխել»,- նշեց Մարությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին