Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ նախագահն ամփոփում է վերջին երեք ամիսների աշխատանքը

10 Սեպտեմբեր, 2018 11:59
ՊԵԿ նախագահն ամփոփում է վերջին երեք ամիսների աշխատանքը

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին,  ամփոփեց վերջին երեք ամսում իրականացված աշխատանքները։

«Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին ՊԵԿ-ի կողմից հավաքագրվել է 880.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից 670.7 մլրդ դրամը հարկային մարմինների կողմից, իսկ 209.4 մլրդ դրամը՝ մաքսային մարմինների։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 120.8 մլրդ դրամով։ Այդ թվում` հարկային մասով աճը կազմել Է 100.7 մլրդ դրամ։ ՊԵԿ ղեկվարը նաև նշեց, որ այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ առկա գերավճարը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 53.3 մլրդ դրամով։ Նրա խոսքերով, այս տարվա հունիս ամսից սկսած գերավճարների դինամիկան ունի շարունակաբար նվազելու միտում։

Անանյանի խոսքով՝ 2018 թվականի հունիսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գերավճարը նվազել է 27.6 մլրդ դրամով, հուլիսի 1-ին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 47.9 մլրդ դրամով, սեպտեմբերի 1-ին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 53.3 մլրդ դրամով»։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին