Կարևոր իրադարձություններ

Մեկնարկեց նախընտրական քարոզարշավը

10 Սեպտեմբեր, 2018 11:30
Մեկնարկեց նախընտրական քարոզարշավը

Այսօր պաշտոնապես մեկնարկեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին, իսկ քարոզարշավը կավարտվի սեպտեմբերի 21-ին:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ:

«Ժառանգություն» կուսակցությունը, որի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է,  իր քարոզարշավը կազդարարի Շառլ Ազնավուրի անվան հրապարակից: Այն կուղեկցվի բացօթյա ասուլիսով:

«Լույս» դաշինքը քարոզարշավը կսկսի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ներկայացնելով նախընտրական ծրագիրը: Նրանց թեկնածուն Արտակ Զեյնալյանն է:

«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը կմեկնարկի Էրեբունի վարչական շրջանից՝ բակային հանդիպումներով:Դաշինքի թեկնածուն Հայկ Մարությանն է:

«Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը կսկսի Նուբարաշեն վարչական շրջանից: Նրանց թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է:

«Հայ հեղափոխական դաշնակցությունը» քարոզարշավի կմեկնարկի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկայնի արձանի մոտից: Նրանց թեկնածուն Միքայել Մանուկյանն է:

«Երևանի հանրություն» դաշինքը քարոզարշավի մեկնարկը կտա ասուլիսով: Նրանց թեկնածուն Անահիտ Թարխանյանն է:

«Հայք» կուսակցությունը քարոզարշավը կսկսի ողջ քաղաքում ընտրական բուկլետները բաժանելով:Նրանց ցուցակը գլխավորում է Գևորգ Հովսեփյանը:

«Ռեֆորմիստներ» կուսակցությունը նախատեսում է համակիրների հավաք, որով կմեկնարկի քարոզարշավը: Նրանց ցուցակը գլխավորում է Արտակ Ավետյանը:

«Ժողովրդական ուղի» կուսակցությունը ևս կունենա բակային հանդիպումներ: Նրանց թեկնածուն Մանուել Գասպարյանն է:

«Օրինաց երկիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրի մասին խոսել է ավելի վաղ՝ սեպտեմբերի 8-ին, իսկ թե ինչպես կտրվի քարոզարշավի մեկնարկը, կտեղեկացնեն ավելի ուշ: Նրանց թեկնածուն Մհեր Շահգելդյանն է:

 

Լրահոս

Դիտել ավելին