Կարևոր իրադարձություններ

«Ժառանգության» անդամներն ազատ են արձակվել

10 Սեպտեմբեր, 2018 10:24
«Ժառանգության»  անդամներն ազատ են արձակվել

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը եւ կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանն ազատ են արձակվել: Այս մասին տեղեկացնում է «ժառանգություն» կուսակցության ֆեյսբուքյան էջը։

«Նոր տեղեկացանք, որ Հովսեփ Ղազարյանն ու Վահագն Հովհաննիսյանը ազատ են արձակվել: Մանրամասների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»,– ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ Shabat.am-ը հայտնել էր, որ նախօրեին Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին եւ կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին:

«Հենց նոր տեղեկացանք, որ Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին եւ կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին:

Նրանց «հանցանքը» կայացել է նրանում, որ փորձել են «Street art» ոճի մեջ «Ժառանգության» քաղաքական գովազդը (ի դեպ, առանց որեւէ նախընտրական տարբերանշանի) իրականացնել փողոցի մայթերին: 

Արաբկիրի բաժին է մեկնել Արմեն Մարտիրոսյանը: Այնտեղ է նաեւ փաստաբանը, ում արդեն 15 րոպե է ներս չեն թողնում: Տղաների հետ հնարավոր չի կապվել նաեւ հեռախոսով: Հավանաբար առաջին արած ահազանգից հետո ձեռքներից խլել են: Մենք սպասում ենք Ոստիկանության պաշտոնական պարզաբանմանը»,- ասվում էր կուսակցության հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին