Կարևոր իրադարձություններ

«Ժառանգությունը» հայտարարում է իր ակտիվիստի ձերբակալության մասին

10 Սեպտեմբեր, 2018 00:07
«Ժառանգությունը» հայտարարում է իր ակտիվիստի ձերբակալության մասին

«Ժառանգություն» կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել այն մասին, որ ոստիկանությունը բերման է ենթարկել վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Հենց նոր տեղեկացանք, որ Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել "Ժառանգություն" կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին եւ կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին: Նրանց "հանցանքը" կայացել է նրանում, որ փորձել են "Street art" ոճի մեջ Ժառանգության քաղաքական գովազդը (ի դեպ, առանց որեւէ նախընտրական տարբերանշանի) իրականացնել փողոցի մայթերին: 
Մենք սպասում ենք Ոստիկանության պաշտոնական պարզաբանմանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին