Կարևոր իրադարձություններ

Հովիկ Աբրահամյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

09 Սեպտեմբեր, 2018 20:30
Հովիկ Աբրահամյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

«Յուրաքանչյուրը կարծիք արտահայտելու իրավունք ունի»։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ իրեն մեղադրանք առաջադրելու հետ կապված հայտարարությանը:

«Ես երեկ մամուլից իմացա, որ նրան մեղադրանք է առաջադրվել: Եթե իրավապահ մարմինները նրան մեղադրանք են առաջադրել, ես ենթադրում ու համոզված եմ, որ իրավապահ մարմինները պիտի հիմքեր ունենային, որովհետեւ երբ ես քննչական մարմինների թեկնածուներ եմ առաջադրել, էդ թեկնածուների առաջ իմ նախապայմանը եղել է, որ նրանց գործունեությունը պետք է լինի օրենքին 100 տոկոս համապատասխան եւ քաղաքական կոմպոնենտից զերծ»,- ասաց վարչապետը։

Նշենք, որ երեկ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է ՔՕ 309 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում եւ ՔՕ 310 հոդվածով՝ ձեռնարկատաիրական գործունեությանը ապօրինի մասնակցելը։

Հիշեցնենք, որ այսօր Հովիկ Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որ իրեն հրավիրել են ՀՔԾ, հարցաքննել են վկայի կարգավիճակում, այնուհետեւ մեղադրանք առաջադրել։

«Զավեշտալի է, երբ ոչ ականջահաճո հարցազրույցից հետո մարդուն հրավիրում են ՀՔԾ, ակնհայտ կեղծ մեղադրանք առաջադրում՝ նպատակ ունենալով լռեցնել ցանկացած այլակարծություն: Առայժմ արձանագրեմ, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «մարդաորսը», ազատ խոսքի ու այլակարծության ճնշմանն ուղղված գործողությունները լավ հանգրվան չեն ունենալու»,- գրել է նախկին վարչապետը։

 

Լրահոս

Դիտել ավելին