Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ կանի Հայկ Մարությանը, եթե չընտրվի Երևանի քաղաքապետ

09 Սեպտեմբեր, 2018 18:57
Ի՞նչ կանի Հայկ Մարությանը, եթե չընտրվի Երևանի քաղաքապետ

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ այսօր՝ սեպտեմբերի 9-ին, տեղի ունեցավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի և ավագանու մյուս անդամների մամուլի ասուլիսը։

Մարությանի խոսքով՝  առաջին անգամ անցկացվելու են արդար ընտրություններ։ Քաղաքապետի թեկնածուի խոսքով՝ դաշինքում ընդգրկվել են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են արդարության համար։

Shabat.am-ը Հայկ Մարությունյանից հետաքրքվեց, եթե քաղաքապետի ընտրություններում չհաղթի՝ շարունակելու՞ է  կանգնել ժողովրդի կողքին, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց․

«Ես միշտ կանգնած եմ եղել ժողովրդի կողքին, միշտ շարունակելու եմ կանգնել ժողովրդի կողիքն՝ անկախ նրանից թե ինչ դիրքում եմ լինելու, և որտեղ եմ լինելու »։

Մեր հարցին, թե շարունակելու է զբաղվել դերասանի աշխատանքով, Մարությանը պատասխանեց․

«Չեմ կարող ասել, արդյոք կզբաղվեմ թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա»,- ասաց նա։

Արդյո՞ք ելույքի ժամանակ արված «սպիտակներ և սևեր» արտահայտությունն ազդել է  Մարությանի վարկանիշի վրա, նա ասաց․

«Եթե ինչ-որ մի պրոցեսի տակ հիմք կա դա կարող է ազդել իմ վարկանիշի վրա, եթե ո՛չ չի կարող ազդել՝ թե՛ դրական, թե՛ բացասական առումով»։

Նշենք, որ այսօրվա ասուլիսի ժամանակ Հայկ Մարությանը տեղեկացրեց  նախընտրական ծրագիրը, որը բաղկացած է շուրջ 50 կետից և այն խնդիրները որոնք լուծում են պահանջում՝ կլուծվեն միայն հանրաքվեի միջոցով։ Նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ստեղծել  հանրաքվեի բաժին, որտեղ մարդիկ մտնելու են ու քվերակելու են այս կամ այն հարցի օգտին, իսկ առավել կարևոր հարցերի դեպքում կլինի իրական հանրաքվե։

 

 

Լրահոս

Դիտել ավելին