Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը Պուտինից Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ ստացե՞լ է

09 Սեպտեմբեր, 2018 18:26
Նիկոլ Փաշինյանը Պուտինից Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ  ստացե՞լ է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում կազմակերպելու առաջարկ չի ստացել:

 Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ընդգծեցոր ՌԴ նախագահի հետ խոսել են ԼՂ հարցի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի և կոնտեքստի մասին:

«Փոխադարձաբար ընդգծել ենք, որ պետք է շատ հստակ ուղերձ լինի, որ Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել այլ կերպ, քան խաղաղ ճանապարհով, իսկ ռազմական ցանկացած սադրանք կարժանանա շատ կտրուկ վերաբերմունքի»,- նշեց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին