Կարևոր իրադարձություններ

Իմ անձնական վարկանիշին գումարվում է մեր քաղաքական ուժի ունեցած վարկանիշը․ Հայկ Մարությանը ընտրություններում հաղթելու հնարավորության մասին

09 Սեպտեմբեր, 2018 16:39
Իմ անձնական վարկանիշին գումարվում է մեր քաղաքական ուժի ունեցած վարկանիշը․ Հայկ Մարությանը ընտրություններում հաղթելու հնարավորության մասին

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ պատասխանելով հարցին,
 թե համաձա՞յն է այն տեսակետի հետ, որ քաղաքապետ է ընտրվում Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հաշվին և եթե առաջադրվեր այլ ուժի կողմից, ինչքանո՞վ հնարավոր կլիներ քաղաքապետ ընտրվելը, Հայկ Մարությանը պատասխանեց՝ առաջադրվել է գումարային վարկանիշի հաշվին:

 «Մեր քաղաքական ուժի և իմ ունեցած վարկանիշը գումարվում է, իսկ այլ քաղաքական ուժի կողմից ուղղակի չէի առաջադրվի»,-ասաց նա:

 Իսկ թե ո՞ւմ է համարում հիմնական մրցակից,Մարությանը պատասխանեց, որ չէր ցանկանա առաձնացնել և հավելեց՝ ինքը երբեք չի մտածել, որ առավելություններ ունեն այլ քաղաքական ուժերի նկատմամբ: -Յուրաքանչյուր անգամ, եթե նույնիսկ ամենալավ պայմանները կան, երբեք չեմ մտածում՝ լավ է լինելու, աշխատում ենք մինչև վերջ և անում ենք ամենը, ինչ կարող ենք։

Դիտարկմանը, թե հեռուսատատեսությամբ նրա կերտած կերպաներով սերիալները սկսել են վերացուցադրվել նա նշեց, որ քանի որ սերիալները բարձր վարկանիշ ունեն, ձմեռ, թե ամառ հաճախ են ցուցադրվում:

Անդրադառնալով Հյուսիսային պողոտայի էլիտար բնակարան ձեռք բերելու հարցին՝ Մարությանն ասաց, որ 16 տարեկանից անդադար աշխատում է և երկու անգամ է միայն գնացել հանգստի:

«Մենակ աշխատել եմ, կարողացել եմ ինձ ապահովել ինչ-որ չափով»,-ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին