Կարևոր իրադարձություններ

Մենք բոլոր խնդիրների համար ունենք լուծում․ Նաիրա Զոհրաբյան

09 Սեպտեմբեր, 2018 15:10
Մենք բոլոր խնդիրների համար ունենք լուծում․ Նաիրա Զոհրաբյան

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, սեպտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ընդգծեց, որ Երևանը կենդանի օրգանիզմ է, որի արյունատար համակարգը խախտված է: «Տարբեր քաղաքային իշխանություններ փորձել են ընդամենը ստենտներ տեղադրելով կարճաժամկետ լուծումների գնալ, բայց այլևս պահանջվում են երկարաժամկետ և խորքային լուծումներ»,- նշեց Զոհրաբյանը:

Երևանի հիմնական խնդիրներից Նաիրա Զոհրաբյանն առանձնացրեց տրանսպորտի, աղբահանության, բնակֆոնդի, վերելակային տնտեսությունների հետ կապված խնդիրները: Զոհրաբյանը կարևորեց նաև Երևանի կանաչապատման խնդիրը: «Մենք բոլոր խնդիրների վերաբերյալ առաջարկում ենք լուծում և մատնացույց ենք անում այն ռեսուրսները, այն ներդրողներին, ովքեր պատասխանատվություն ստանձնել են ներդրումներ անել՝ այդ խնդիրները լուծելու համար»,- ընդգծեց Զոհրաբյանը:

 Նա առանձնացրեց 5-6 խնդրիր, որոնք պետք է շատ արագ օպերատիվ լուծում ստանան: «Մենք մեր ծրագրում փորձել ենք այդ առաջնային խնդիրները ներառել: Երևանի սոցիալական խնդիրները, Երևանն ապրելու համար հարմարավետ դարձնելու խնդիրներն այնքան մեծ են, որ մենք մոռանում ենք մի շատ կարևոր բան: Երևանն ունի բոլոր հնարավորությունները դառնալ եվրոպական մշակույթի և տուրիզմի կենտրոններից մեկը: Դա միանշանակ է: Մենք փորձել ենք նաև դա չմոռանալ, չմոռանալ Երևանի պատմամշակութային արժեքը, որը մենք ամեն օր կորցնում ենք»,- մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Պետրոս Ղազարյանն էլ նշեց, որ իրենց նպատակն է խաղաղ, մրցակցային, ազնիվ ընրություններ անցկացնել, որի ավրտին բոլոր ուժերը կշնորհավորեն հաղթողներին և որն էլ նա համարում է ամենաուժեղ հարվածը հակահեղափոխությանը։

Պետրոս Ղազարյանը վստահություն հայտնեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերն ունեն Երևանը շենացնելու անկեղծ ցանկություն՝ շեշտելով, որ իրենք հարգանքով են վերաբերվում իրենց բոլոր մրցակիցներին:

 

Լրահոս

Դիտել ավելին