Կարևոր իրադարձություններ

50 կետից բաղկացած ծրագիր․ «Իմ քայլը» դաշինքը ներկայացնում է նախընտրական ծրագիրը

09 Սեպտեմբեր, 2018 13:56
50 կետից բաղկացած ծրագիր․ «Իմ քայլը» դաշինքը ներկայացնում է նախընտրական ծրագիրը

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ այսօր՝ սեպտեմբերի 9-ին, տեղի ունեցավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող Իմ քայլը դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի և ավագանու մյուս անդամների մամուլի ասուլիսը։ Մարությանի խոսքով՝  առաջին անգամ անցկացվելու են արդար ընտրություններ։ Քաղաքապետի թեկնածուի խոսքով՝ դաշինքում ընդգրկվել են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են արդարության համար։

Հայկ Մարությանի խոսքով՝ իրենց նախընտրական ծրագիրը բաղկացած է շուրջ 50 կետից և այն խնդիրները որոնք լուծում են պահանջում՝ կլուծվեն միայն հանրաքվեի միջոցով։

«Նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ստեղծել  հանրաքվեի բաժին, որտեղ մարդիկ մտնելու են ու քվերակելու են այս կամ այն հարցի օգտին, իսկ առավել կարևոր հարցերի դեպքում կլինի իրական հանրաքվե»,- ասաց Մարությանը:

Հայկ Մարությանը խոսեց նաև երևանցիների գերագույն խնդիրներից մեկի՝ տրանսպորտի մասին․  «Գծվելու է տրանսպորտի նոր ցանց և  լինելու է երթևեկության տոմսերի միասնական համակարգ: Երկարացվելու է երթևեկությունը՝ մինչեւ 24:00-ն: Լինելու են նաև գիշերային երթուղիներ, որոնք աշխատելու են գիշերվա ժամը 3-4-ը»:

Նախատեսվում է մետրոյի մեկ կայարան կառուցել ․ «Մետրոյի 1 կայարանի 1 կմ-ն կառուցելու համար նախատեսվում է 50-100 մլն ԱՄՆ դոլար»,- ասաց Մարությանը, հավելելով, որ ծրագրում ընդգրկված են նաև աղբանության և մի շարք ոլորտների խնդիրների լուծումներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին