Կարևոր իրադարձություններ

Մի քանի ուժեր մեկնաբանություններ արեցին, որոնք ուղղված չէին սիրո և համերաշխության մթնոլորտում ընտրություններ անցկացնելուն

09 Սեպտեմբեր, 2018 13:24
Մի քանի ուժեր մեկնաբանություններ արեցին, որոնք ուղղված չէին սիրո և համերաշխության մթնոլորտում ընտրություններ անցկացնելուն

Այսօր` սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում  մամուլի ասուլիսով հանդես եկան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված  Նաիրա Զոհրաբյանը, և ավագանու ցուցակի մյուս անդամները՝ Պետրոս Ղազարյանը և Արման Աբովյանը: Զոհրաբյանն իր խոսքում նշեց, որ վաղվանից երևանցուն կներկայացնե, թե ինչպես են տեսնում Երևանի զարգացումը: Զոհրաբյանն ընդգծեց, որ Երևանում խնդիրները շատ են և որպես օրինակ բերեց տրանսպորտի «կատաստրոֆիկ» վիճակը, Երևանի վնասված թոքերը և այլն:

Ցուցակի երրորդ հորիզոնականում գտնվող Պետրոս Ղազարյանը նշեց, որ կարևոր է, թե  ինչպես կանցնեն ընտրությունները: «Վաղը սկսում է քարոզարշավը, մի քանի ուժեր մեկնաբանություններ արեցին, որոնք ուղղված չէին սիրո և համերաշխության մթնոլորտում ընտրություններ անցկացնելուն, իսկ մենք ցանկանում ենք ընտրություններն անցկացնել համերաշխ, մրցակցային մթնոլորտում՝ ազատ, արդար: Մեր մեջ մրցակիցներ չկան, հակահեղափոխականներ, սև, մութ ուժեր, ռևանշիստներ-»,- ասաց նա:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին