Կարևոր իրադարձություններ

102 ռազմաբազայի ջոկի հրամանատարը կոտրել է Գյումրիի հանդիսությունների սրահներից մեկի պատուհանն ու ներս մտել

09 Սեպտեմբեր, 2018 12:51
102 ռազմաբազայի ջոկի հրամանատարը կոտրել է Գյումրիի հանդիսությունների սրահներից մեկի պատուհանն ու ներս մտել

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանության բաժնում «տագնապ» ազդանշան է միացվել Գյումրիում գործող «Դվին» հարսանյաց սրահից: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։   Ոստիկանները հարսանյաց սրահի ներսում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 26-ամյա Վասիլի Իչետովկինին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին: Պարզվել է, որ ազդանշանային կանչից առաջ Վ. Իչետովկինը կոտրել է հարսանյաց սրահի հետնամասի դռան ապակին, մուտք գործել սրահ և կոտրել ողջ գույքը, այդ թվում՝ օդորակիչը, ծաղկամանները դռան ապակիները ձայնասյուները և այլ իրեր: 

Մանրամասները՝ այստեղ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին