Կարևոր իրադարձություններ

Աբխազիայում դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է երկրի վարչապետը. հրապարակվել են նոր մանրամասներ

09 Սեպտեմբեր, 2018 11:37
Աբխազիայում դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է երկրի վարչապետը. հրապարակվել են նոր մանրամասներ

Աբխազիայում տեղի ունեցած ավոտվթարի հետևանքով զոհվել է երկրի վարչապետ Գենադի Գագուլիան, հայտնում է lenta.ru-ն՝ մանրամասնելով, որ ավտոշարասյունը, որում գտնվում էր կառավարության ղեկավարը, վերադառնում էր Սիրիայից:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Գագուլիային տեղափոխող մեքենան բախվել է փողոցի հանդիպակաց մասով շարժվող փոխադրամիջոցի հետ, որի ղեկին եղել է Աբխազիայի քաղաքացի:

Մինչդեռ gazeta.ru-ն հավելում է, երկրի գլխավոր դատախազության տվյալներով՝ դժբախտ պատահարի մեղավորը՝ մյուս մեքենայի վարորդը, եղել է թմանյութի ազդեցության տակ: Հայտնի է, որ կասկածյալի արյան անալիզի արդյունքների համաձայն՝ նրա օրգանիզմում թմրանյութ է եղել:

Նշվում է, որ երկրի իշխանությունները կատարվածը դժբախտ պատահար են որակել:

Հիշեցնենք, որ Գենադի Գագուլիան ծնվել է 1948թ. հունվարի 4-ին: 1995-1997 և 2002-2003թթ.-ին եղել է Աբխազիայի Նախարարների խորհրդի նախագահ: 2003-2004թթ.-ին եղել է Աբխազիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը: Նա վարչապետի պաշտոնում է  նշանակվել 2018թ.:

 

 

Լրահոս

Դիտել ավելին