Կարևոր իրադարձություններ

Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում

09 Սեպտեմբեր, 2018 10:43
Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում

Սեպտեմբերի 9-ին, ժամը 02:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է 4 տուն:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Գորիսի քաղաքապետարանի մեկ ջրատար և Խնածախ գյուղի 50 բնակիչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին