Կարևոր իրադարձություններ

Խաչատուրյան քույրերը ընդունել են իրենց մեղքը

09 Սեպտեմբեր, 2018 10:12
Խաչատուրյան քույրերը ընդունել են իրենց մեղքը

Խաչատուրյան քույրերը ճանաչել են հորը սպանելու մեղադրանքը և այս գործով մանրամասն ցուցմունքներ տվել: Այս մասին հաղորդում է Russia Today- ը:

Քույրերից կրտսերի պաշտպան Յարոսլավ Պաքուլինը ասել է, որ իր պաշտպանյալի տված ցուցմունքը կարելի է խոստովանական համարել:

«Նրա ձեռքում դանակ է եղել: Նա պնդում է, որ ինքը հասցրել է ավելի քան հինգ հարվածներ: Քույրերից միջնեկը նույնպես հարվածել է: Փորձաքննություն դեռ չի իրականացվել, ուստի շատ վաղ է ասել, թե ով որքան հարված է հասցրել, և որն է մահացու եղել»,- ասել է պաշտպանը:

Մյուս երկու քույրերի փաստաբանները նույնպես հայտարարել են, որ իրենց պաշտպանյալները խոստովանել են մեղքը և ցուցմունք են տվել:

 

Լրահոս

Դիտել ավելին