Կարևոր իրադարձություններ

Արցախի հարցում Ադրբեջանի սպառնալիքների դեպքում Հայաստանը փոխզիջման չի գնա

09 Սեպտեմբեր, 2018 00:03
Արցախի հարցում Ադրբեջանի սպառնալիքների դեպքում Հայաստանը փոխզիջման չի գնա

«Ես պատկերացնում եմ Արցախը որպես Հայաստանի մաս»:

Այս մասին, այսօր՝ Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորմանը:

«Մեզ շատ են հարցնում, թե արդյոք Արցախի հարցում Հայաստանը պատրաստ է փոխզիջումների: Ես հարկ եմ համարում ասել, որ առաջինը Ադրբեջանին պետք է հարցնել, թե արդյոք պատրաստ է փոխզիջումների, որովհետեւ այն իրավիճակում, երբ Ադրբեջանը անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում Արցախի ու Հայաստանի հասցեին, որեւէ ձեւով ասել, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջումների, դա կնշանակի թուլություն ի ցույց դնել: Մենք երբեք դա չենք անի: Հայաստանի հետ ոչ ոք չի կարող խոսել սպառնալիքների լեզվով, եւ մենք դա թույլ չենք տա:

Ինչ վերաբերում է մեր ապագա պատկերացումներին, ես նախկինում էլ ասել եմ, որ պատկերացնում եմ Արցախը որպես Հայաստանի մաս»,-հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, այդ ճանապարհը կարող է չլինել մեկ քայլանի, կարող է լինել 2-3 քայլանի, բայց ապագայի տեսլականը դա է միանշանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին