Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարում ունի ՌԴ-ի աջակցության կարիքը

08 Սեպտեմբեր, 2018 21:58
Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարում ունի ՌԴ-ի աջակցության կարիքը

«Ես կհամարեմ անձնական խայտառակություն, եթե որևէ մեկը մտածի, որ ես լավություն եմ անում որևէ մերձավորի կամ ինձ հետ որևէ կերպ կապված անձի հետ՝ նրա շահերն առաջ տանելով»: Այս մասին ՌԴ-ում բնակվող հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ այսօր կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, և ինքն այդ գործում ունի ՌԴ-ի լիարժեք աջակցությունը: «Չէր էլ կարող այլ կերպ լինել, Հայաստանում կոռուպցիոների կողքով անցնում ես, ասում են՝ այ,Ռուսաստանի դե՞մ ես: Ոչ, չկա նման բան: ՀՀ-ում որևէ կոռուպցիոներ չփորձի հանկարծ Ռուսաստանի անունը տալ»:

Փաշինյանի համոզմամբ՝ եթե մի երկրում օրենքը գործում է, ապա օրենքով են երաշխավորում. «Ես կարող եմ ասել, որ, այո՛, այսօր ամեն օրվա հետ  Հայաստանում հաստատվում է օրենքի գերակայություն, և ես ձեզ կոչ եմ անում աջակցել այդ գործընթացին»:

Նա նաև հայտարարել է՝ իրենց համար կարևորը վստահությունն է Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ:

Վարչապետը հիշեցրել է, որ նախկին Հայաստանում հաջողություն ունենալու համար պետք է լավ ծանոթ ունենայիր կամ գումար ունենայի, իսկ հիմա հաջողության տերը անհատն է, նրա ինտելեկտը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին