Կարևոր իրադարձություններ

Անչափահասի բռնաբարության դեպք Երևանում

08 Սեպտեմբեր, 2018 20:53
Անչափահասի բռնաբարության դեպք Երևանում

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Երևանի ոստիկանության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 47-ամյա Սահակ Մ.-ի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օրեր առաջ մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում 12-ամյա Լաուրա Ս.-ի նկատմամբ՝ իր կամքին հակառակ, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաները հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել, ապա ստորագրությամբ բաց է թողնվել:

Հետաքննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կասկածյալին հայտնաբերել են տարածքային ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Լրահոս

Դիտել ավելին