Կարևոր իրադարձություններ

Մենք ընդհանրապես, արտաքին քաղաքականության ոլորտում չունենք պրոբլեմներ․ Փաշինյան

08 Սեպտեմբեր, 2018 20:31
Մենք ընդհանրապես, արտաքին քաղաքականության ոլորտում չունենք պրոբլեմներ․ Փաշինյան

Վերջին 1,5 ամսվա ընթացքում եւ հայկական, եւ ռուսական, եւ միջազգային մամուլում «ավետում են» հայ-ռուսական հարաբերություններում ճգնաճամ. ես կարող եմ ինձ թույլ տալ հայտարարել, որ հայ-ռուսական հարաբերություններում ոչ միայն որեւէ ճգնաժամ չկա, այլ կարող եմ հավակնոտ հայտարարություն անել, որ նախկինում երբեք այդ հարաբերություններն այսքան բարձր մակարդակի չեն, եղել, որքան հիմա են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը տեղեկացրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել են նախորդ հանդիպումից հետո տեղի ունեցած բոլոր այն իրադարձությունները, որոնք արժանի են քննարկման այդ ձեւաչափով:

«Ուրախ եմ արձանագրել, որ բոլոր քննարկումներում ընդհանրացրել ենք մեր պատկերացումները եւ եկել ընդհանուր հայտարարի: Այս հանդիպումը պետք է նոր ազդակ դառնա Ռուսաստանի գործարարների համար, որպեսզի նրանք առավել ակտիվ լինեն ՀՀ տնտեսության մեջ ներդրումներ անելու»,-ասաց ՀՀ վարչապետը:

«Մենք ընդհանրապես, արտաքին քաղաքականության ոլորտում չունենք պրոբլեմներ: Իհարկե, բազմաթիվ խնդիրներ ունենք, որ պետք է լուծենք, բայց այսօր կարողացել ենք ստեղծել մի իրավիճակ, որ Հայաստանը ընկալվում է որպես վստահելի գործընկեր, որպես պետություն, որը արժանի է հարգանքի: Այդ հարգանքի զգացումը կա եւ քաղաքացիների, եւ սփյուռքահայերի շրջանում»,- ընդգծեց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին