Կարևոր իրադարձություններ

Լիլին և Հովիկը այժմ կարող են մնալ Նիդերլանդներում, մնում է գտնել երեխաներին

08 Սեպտեմբեր, 2018 20:14
Լիլին և Հովիկը այժմ կարող են մնալ Նիդերլանդներում, մնում է գտնել երեխաներին

Արտաքսված հայուհու երկու երեխաները «փոփոխված հանգամանքների» պատճառով կարող են մնալ Նիդերլանդներում: Այս մասին հայտնել է երկրի Արդարադատության նախարարությունը:

Արդարադատության նախարար Մարկ Հարբերսն օգտագործել է իր իրավունքը եւ  12-ամյա Լիլիին եւ 13-ամյա Հովիկին բնակության թույլտվությունն է տվել, հաղորդում է Dutch News-ը:

Այսօր ցերեկը երեխաներն անհետացել էին իրենց խնամակալների տանից եւ այժմ նրանց գտնվելու վայրն անհայտ է:

 «Լիլիի եւ Հովիկի դեպքում Նեիդերլանդների կառավարությունը Հայաստանի իշխանությունների հետ հնարավոր ամեն ինչ արել է, որպեսզի նրանց մասին հոգ տանեն: Հայաստանն անվտանգ վայր է, որտեղ երեխաները կարող են միավորվել իրենց մոր հետ: Սակայն վերջին ժամերի իրադարձությունները ցույց տվեցին, որ երեխաների բարեկեցությունն ու անվտանգությունն այլես չեն կարող երաշխավորվել: Այս ամենը հաշվի առնելով՝ նախարարը որոշեց, որ երեխաները կարող են մնալ Նիդերլանդներում:       Բոլոր ներգրավված գերատեսչություններն այժմ ամեն ինչ անում են, որ գտնեն երեխաներին եւ համոզվեն, որ նրանք անվտանգության մեջ են»,- նշել են նախարարությունում:

Այսօր ավելի վաղ դատավորները վճռել էին, որ երեխաների մոր հոգեկան խնդիրների մասին լրացուցիչ տեղեկատվությունը բավարար չէ, որ որպեսզի Լիլին եւ Հովիկը Հայաստան չուղարկվեն:

 

Լրահոս

Դիտել ավելին