Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Վրաստանում. ազգությամբ հայ տուժածներից մեկը մահացել է

08 Սեպտեմբեր, 2018 17:55
Ավտովթար Վրաստանում. ազգությամբ հայ տուժածներից մեկը մահացել է

Սեպտեմբերի 8-ին` ժամը 16:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 14:20-ին Վրաստանի Դուշեթի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «MAN» մակնիշի  բեռնատարը (վարորդը՝ Գոռ Խաչատուրյան, ծնված 1989 թ., ՀՀ քաղաքացի) և «Samara» մակնիշի (վարորդը՝ Ստեփան Կիրակոսյան, ծնված 1963 թ., ՌԴ քաղաքացի) ավտոմեքենան: 

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ «Samara» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ ուղևորները՝ ՌԴ քաղաքացիներ Ստեփան Կիրակոսյանը (ծնված 2015 թ.), Սուսաննա Ավետիսյանը (ծնված 1989 թ.) և Դավիթ Կիրակոսյանը (ծնված 1988 թ.) տեղափոխվել են Դուշեթիի հիվանդանոց: 


Ստացված տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Արտաքին գործերի նախարարության և Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:

 

Լրահոս

Դիտել ավելին