Կարևոր իրադարձություններ

Պետք է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Փաշինյան

08 Սեպտեմբեր, 2018 17:00
Պետք է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Փաշինյան

Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ներուժը լիովին չի բացահայտվել: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն:

«Ես կարծում եմ, որ հիմնական խնդիրն, իսկապես, մեր հարաբերություններում առկա ներուժը բացահայտելն է: Այո, իհարկե, մենք փայլուն հարաբերություններ ունենք: Սակայն ես կարծում եմ, որ դրա վրա պետք չէ կանգ առնել: Մասնավորապես, մենք մեծ ներուժ ունենք թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմատեխնիկական համագործակցության և թե՛ հումանիտար կապերի ամրապնդման հարցերում», - ասել է Փաշինյանը:

Հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինն ասել է , որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: 

 

Լրահոս

Դիտել ավելին