Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,21
    7,46

Կարևոր իրադարձություններ

Նիկոլը ճիշտ ա անում, որ բացում ա էդ սարքոցիները, բա թող «Նոյեմբերի 5»-ն էլ բացի. Շանթ Հարությունյան

08 Սեպտեմբեր, 2018 16:37
Նիկոլը ճիշտ ա անում, որ բացում ա էդ սարքոցիները, բա թող «Նոյեմբերի 5»-ն էլ բացի. Շանթ Հարությունյան

Մենք պահանջում ենք ոչ թե արդարացում, այլ արդարադատություն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ում հրավիրված մամուլիս ասուլիսի ժամանակ ասաց Շանթ Հարությունյանը։

«Ես որ ասում եմ արդարացում, ես նկատի ունեմ արդարադատություն, որովհետեւ լինի հանցագործ, թե անմեղ մեղադրյալ, ինքը միշտ իրավունք ունի համարելու, որ ինքն անմեղ է, միայն արդարադատությունն է որոշում նրա մեղավորությունը։ Էն մասսան, որ ասում ա, դե լավ թող հելնի բանտից, ճնշում է ինձ իմ արդարադատությունը իրականացնելու, իրենք ուզում են երկրում անարդարությունը շարունակվի»,-ասաց նա։

Շանթ Հարությունյանի խոսքով՝ բաց ռեժիմն իր տիպի մարդու համար անընդունելի է, քանի որ 6 ամիս սոցիալական արձակուրդի մեջ գտնվելուց հետո ինքը 4 ամիս էլ շարունակելու էր պատիժը ՔԿՀ-ում անցկացնել։

Շանթ Հարությունյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը չի միջամտելու, որպեսզի չնմանվի նախորդ իշխանությանը։

«Բոլորն էլ իավունք ունեն միջամտելու, ուղղակի միջամտեն ապօրինություն անելու համար, թե պահանջեն արդարություն եւ նաեւ պատժեն նրանց, ովքեր չեն անում։ Ինքը չի էլ երեւի հասկացել, որ քաղաքական իշխանությունը ոչ թե սխալ անելն է, որ միջամտում է, այլ ապօրինի միջամտությունը պետք է արգելի։ Հիմա եթե ինքը չի միջամտել, ոնց եղավ, որ Մարտի 1-ը վերաբացեցին, հանկարծ Քոչարյանի նշանակած դատավորները արդարադատ դարձան, հելան, ասացին ընկեր Փաշինյան ինչ լավ ա, որ չեք միջամտում, մենք միշտ ուզել ենք Քոչարյանին ձերբակալենք, բայց Սերժը միջամտում էր։ Էսօր Նիկոլը ճիշտ ա անում,  բացում ա էդ սարքոցիները, բա թող Նոյեմբերի 5-ն էլ բացի, եթե կեղծ տեղեկություններ չեն եղել»,-ասաց նա։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին