Կարևոր իրադարձություններ

Շղթայական ավտովթար Երևանում

08 Սեպտեմբեր, 2018 16:14
Շղթայական ավտովթար Երևանում

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Opel մակնիշի 35 QX 407 համարանիշի, BMW մակնիշի 35 FX 683 համարանիշի, Toyota մակնիշի ՊՆ 33 Մ համարանիշի և Mazda մակնիշի 99 XX 050 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիովորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ն հաշվառված է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հաշվեկշռում։

 

Լրահոս

Դիտել ավելին