Կարևոր իրադարձություններ

Շանթ Հարությունյանը կշտամբել է Նիկոլ Փաշինյանին

08 Սեպտեմբեր, 2018 14:59
Շանթ Հարությունյանը կշտամբել է Նիկոլ Փաշինյանին

 «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել «Վարդաշեն» քրեակատարողական  հիմնարկում:Անդրադառնալով  ասուլիսի հրավիրման բուն նպատակին Հարությունյանն ասաց, որ երբ ասել է, թե հավասար պայմաններ չունի, ուզել է ասել, որ վարչապետի կողմից ճիշտ չէ՝ համեմատություններ անել.

«Առավել ևս ընկերներին ընկերների հետ հակադրել, որ ասաց առաջարկել է երեք հոգու, երկուսն ընդունել են իր առաջարկը, Շանթը չի ընդունել։ Ես ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, նախորդ ռեժիմի դեմ պայքարելով հանդերձ, վարակի պես բացասականը տարածվում է։ Երբ Նիկոլն սկսեց հեղափոխությունը, իր երկու ընկերները՝ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը չեն միացել հեղափոխությանը, բայց Փաշինյանը դրանից կարող է ցավ զգաց, բայց շարունակեց պայքարել։ Ես համոզված եմ, որ Փաշինյանը ցավ զգաց։

Այսինքն՝ նույն երևույթն է, ոչ թե իրեն ասում էին՝ այլ ընդդիմադիրները չեն միացել հեղափոխությանը, այլ կոնկրետ հղում էին անում իր երկու գործընկերներին։ Երբ հեղափոխությունը մոտենում էր հաղթական ավարտին, նա արգելեց մարդկանց խոսափողին մոտենալ, այդ իր երկու ընկերներին, և ես դա դիտեցի ցուցիչ, ուրեմն՝ ինքը նեղված է, դա բնական է։ Հիմա, եթե նա դա ապրել է, իրեն ո՞նց է թույլ տալիս իմ բանտի երկու ընկերներին հղում անելով… անուղղակիորեն դա նուրբ մանիպուլյացիա է։ Միանգամից չէ, որ սրիկայանում են։

Չի կարելի, դա էլ թող լինի իմ կշտամբանքը Նիկոլ Փաշինյանին, որովհետև դա սազական չէ մարդուն, առավել ևս՝ տղամարդուն, առավել ևս՝ պետության ղեկավարին, որը եթե ինչ-որ մեկի հետ հարցեր ունի, մյուս երկուսին է հղում անում։ Սա իրեն՝ որպես դիտողություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին