Կարևոր իրադարձություններ

Կհամագործակցի արդյոք «Օրինաց Երկիր»-ը Քոչարյանի հետ

08 Սեպտեմբեր, 2018 14:42
Կհամագործակցի արդյոք «Օրինաց Երկիր»-ը Քոչարյանի հետ

«Օրինաց Երկիր» կուսակցությունը բացառում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը: Այս մասին սեպտեմբերի 8-ին կայացած «Օրինաց Երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտնեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

«Օրինաց Երկիր»-ը բացառում է քաղաքական համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի և նրան սատարող քաղաքական կազմակերպությունների հետ»,- ասաց նա:

Այն հարցին, թե Բաղդասարյանն ինչպես է գնահատում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելը, նա նշեց, որ դա զուտ իրավական գործընթաց է:

«Քոչարյանի հետ կապված գործընթացները իրավական են: Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին