Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ պետն ու ԱԽ քարտուղարն այցելել են «Զվարթնոց» օդանավակայան

08 Սեպտեմբեր, 2018 13:05
Հեղինակ՝ Արմեն Գրիգորյան
 ԱԱԾ պետն ու ԱԽ քարտուղարն այցելել են «Զվարթնոց» օդանավակայան

Այսօր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ «Զվարթնոց» օդանավակայանում էինք՝ օդանավակայանի անվտանգության համակարգի տեխնիկական հագեցվածությանն ու անձնակազմի աշխատանքին ծանոթանալու նպատակով: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա, մասնավորապես, գրել է.

«Օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեի ուղեկցությամբ շրջայց կատարեցինք ռազմավարական նշանակության այս կառույցի անվտանգությունը հսկող կառավարման կենտրոնում, ծանոթացանք գերժամանակակից տեխնիկայով հագեցած կենտրոնի կարողություններին ու քննարկեցինք դրանք սահմանային անվտանգության այլ օղակներում կիրառելու հնարավորությունները»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին