Կարևոր իրադարձություններ

Վարչապետի կինը ներկայացրել է, թե ինչ գնումներ է արել Փարիզում (լուսանկար)

08 Սեպտեմբեր, 2018 12:08
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
Վարչապետի կինը ներկայացրել է, թե ինչ գնումներ է արել Փարիզում (լուսանկար)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մամուլում հրապարակված տեղեկությանը, թե ինքը «մինչև ատամները զինված թիկնապահների ուղեկցությամբ գնումներ է արել Փարիզում։ Աննա Հակոբյանը գրառմանը կից նաև լուսանկար է տեղադրել, որում պատկերված են նրա գնած իրերը։


Գրառման մեջ ասվում է .


«Երեկ թերթերից մեկը լուր էր հրապարակել Փարիզում իմ կատարած գնումների մասին: Լուրն արտատպել էին հայաստանյան գրեթե բոլոր կայքերը, իսկ շատերի մոտ այն օրվա ամենաընթերցված լուրն էր դարձել: Սա նշանակում է, որ հանրությանն իսկապես հետաքրքրում է, թե ինչ գնումներ եմ արել Փարիզում: Ու որպեսզի դա չմնա մարդկանց երեւակայության տիրույթում, սիրով ներկայացնում եմ, թե ինչ եմ գնել Փարիզում (լուսանկարում): 

Ի դեպ, Փարիզ մեկնելիս ունեցել եմ 300 եվրո, որից ծախսել եմ 100-ը։ Բոլորը միասին գնել եմ նվերներ Մարիամի, Շուշանի ու Արփիի համար. սպորտային կոշիկ՝ Մարիամին, Պայուսակ` Շուշանին եւ նկարում պատկերված մնացածը՝ Արփիին։ Շուշանի ու Արփիի նվերների ծախսը «իր վրա վերցրեց» Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, այնպես որ ես անձամբ Փարիզում գնել եմ մեկ զույգ սպորտային կոշիկ:

 

Այսքանը։ 

Փարիզում իմ շոփինգի ընթացքում ինձ ուղեկցել են դեսպանը, դեսպանատան վարորդը եւ ինձ հետ մեկնած անվտանգության աշխատակիցները (անվտանգություն ապահովող անձանց խնդիրը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ): 

 


Սիրում եմ բոլորիդ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին