Կարևոր իրադարձություններ

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի Վահրավար գյուղի տարածքում

08 Սեպտեմբեր, 2018 11:57
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի Վահրավար գյուղի տարածքում

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում:
 
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ այրվում է մոտ 6 հա բուսածածկույթ և անտառամերձ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Վահրավար գյուղի 4 բնակիչ և «Արևիկ» ազգային պարկի 10 աշխատակից: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել՝ 10:51-ին: Այրվել են մոտ 6 հա խոտածածկույթ, 400 ծառ, ջերմահարվել՝ 200 ծառ։

 

Լրահոս

Դիտել ավելին