Կարևոր իրադարձություններ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Մակեդոնիա (լուսանկարներ)

08 Սեպտեմբեր, 2018 11:47
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Մակեդոնիա (լուսանկարներ)

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունն այսօր առավոտյան մեկնել են ՆՀՀ Մակեդոնիա, որտեղ վաղը` սեպտեմբերի 9-ին, կայանալու է Ազգերի Լիգայի ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը:

 

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը: Խաղը կկայանա Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

 

Հայաստանի ազգային հավաքականը ՆՀՀ Մակեդոնիա է մեկնել հետևյալ կազմով՝

 

Դարպասապահներ. Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա) Արամ Հայրապետյան, «Բանանց» Անատոլի Այվազով, «Բանանց»

 

Պաշտպաններ. Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան) Հայկ Իշխանյան, «Գանձասար-Կապան» Անդրե Չալըշըր, «Գյոտեբորգ» (Շվեդիա) Հրայր Մկոյան, «Ալաշկերտ» Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ» Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ» Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

 

Կիսապաշտպաններ. Իվան Յագան, «ԿԱՍ Էուպեն» (Բելգիա) Գևորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա) Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա) Մարկոս Պիզելլի, «Ակտոբե» (Ղազախստան) Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան) Արաս Օզբիլիս, «Վիլլեմ II» (Հոլանդիա) Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ» Գոռ Մալաքյան, «Արարատ Արմենիա» Էրիկ Վարդանյան, «Փյունիկ» Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»

 

Հարձակվողներ. Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա) Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա) Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)

 

Վնասվածքի պատճառով թիմի հետ չի մեկնել Արմեն Մանուչարյանը: ՆՀՀ Մակեդոնիայում թիմին կմիանա Նարեկ Պետրոսյանը:

 

Լուսանկարները` ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության.

 

 

Լրահոս

Դիտել ավելին