Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում

08 Սեպտեմբեր, 2018 10:38
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում

Shamshayn.com-ը գրում է․ «Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Ջանֆիդա գյուղի սկզբնամասում, բախվել են նույն գյուղի բնակիչ, 61-ամյա Մուշեղ Կարապետյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 RՍ 044 համարանիշի, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ, 39-ամյա Վարուժան Սահակյանի վարած Վազ 2106 մակնիշի 35 QV 877 համարանիշի և Ջանֆիդա գյուղի բնակիչ, 36-ամյա Գագիկ Մանուկյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 VR 348 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի ետևանքով Մ. Կարապետյանը և Վ. Սահակյանը ժամը 03:00-ի սահմաններում մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն: Նշված բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է նաև Գ. Մանուկյանի դին»:

 

Լրահոս

Դիտել ավելին