Կարևոր իրադարձություններ

Քրեական հեղինակություն Պզոն կգա Հայաստա՞ն. «Ժողովուրդ»

08 Սեպտեմբեր, 2018 09:57
Քրեական հեղինակություն Պզոն կգա Հայաստա՞ն.  «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ կառավարությունը որոշել է նահանգներից արտաքսել քրեական աշխարհում հայտնի օրենքով գող Արմեն Ղազարյանին` Պզոյին: Ավելին` մեզ հասած տեղեկությունների համաձայն` որոշում է կայացվել, որ նրան սեպտեմբերի 18-ին պետք է արդեն ուղարկած լինեն Հայաստան: Հիշեցնենք, որ դեռեւս 2013 թ. Արմեն Ղազարյանը Մանհեթենի դաշնային դատարանում 37 ամսվա ազատազրկման դատապարտվեց: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց «Միրզոյան- Թերջանյան կազմակերպության» հանցավոր համագործակցության մեջ ներգրավված լինելու մեջ:

Հետաքրքիր է՝ Ղազարյանը կգա, կհաստատվի Հայաստանում, թե, այնուամենայնիվ, կորոշի բնակվել այլ երկրում` հաշվի առնելով փաստը, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանություններն օրենքով գողերի եւ քրեական հեղինակությունների դեմ պայքար են սկսել. հիշում եք, Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո նրանց բերման ենթարկեցին ոստիկանատներ կամ ԱԱԾ, ոմանց նկատմամբ նույնիսկ քրեական գործ հարուցեցին»:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին