Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն փորձում է դրսևորել հոգեբանական ամրություն և այդ պաշարով է ար­ձագանքում Ռուսաստանից եկած տեղեկատվությանը․ «Ժամանակ»

08 Սեպտեմբեր, 2018 09:44
Փաշինյանն  փորձում է դրսևորել հոգեբանական ամրություն և այդ պաշարով է ար­ձագանքում Ռուսաստանից եկած տեղեկատվությանը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․ «Հայաստանի ոստիկանու­թյունը տարածել է հաղոր­դագրություն, որ Ռուսաս­տանն իր տարածքում չեղարկել է պաշտպանության նախ­կին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզու­մը: Դա նշանակում է, որ Ռու­սաստանը, այսպես ասած, «օրինական» պաշտպանու­թյան տակ է առնում Հարությունյանին: Մի քանի օր առաջ տեղեկություն էր հրա­պարակվել, որ Հարությունյա­նը ՌԴ քաղաքացի է և չի արտահանձնվի: Հետո, սակայն, այդ տեղեկությունը կարծես թե հերքվել է:


Այսպես, թե այնպես, ակնառու է մի բան, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությու­նյանը, ըստ էության, հայտնվում է ռուսական հովանու ներքո, ին­չը նշանակում է, որ Մարտի 1-ի գործով մեղադրանքը Ռուսաս­տանը վերցնում է իր վրա՝ առն­վազն Հարությունյանի մասով: Այստեղ, իհարկե, իրավիճակը հետաքրքիր է մի քանի ասպեկ­տով և նախևառաջ նրանով, որ հետախուզումը չեղարկելու մասին տեղեկությունը հրապա­րակվում է Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցից առաջ, որտեղ սպասվում է լուրջ և ան­կեղծ խոսակցություն, ինչպես ազդարարել էր Մոսկվան Պուտինի օգնական Ուշակովի շուր­թերով:

Ակնհայտ է, որ Հարությունյանն այդպիսով ինչ-որ իմաս­տով Նիկոլ Փաշինյանի այցից առաջ հոգեբանական ներգոր­ծության կամ դիրքային պայքա­րի դրսևորում է, որ իրականաց­նում է Մոսկվան՝ ձգտելով թե­րևս Նիկոլ Փաշինյանին ընդու­նել, այսպես ասած, առավել լավ դիրքերից, իսկ գուցե նաև գե­րակա դիրքերից: Այս համատեքստում էլ հատկանշական է, որ Փաշինյանը Մոսկվա այցից առաջ ֆեյսբուքյան գրառում է արել, որ բոլոր մարդասպաննե­րը պետք է պատժվեն, դա այլընտրանք չունի, և ժողովրդից թալանվածն էլ պետք է վերա­դարձվի ժողովրդին: Այդպիսով՝ ակնառու է, որ Փաշինյանն էլ իր հերթին փորձում է դրսևորել հոգեբանական ամրություն և ամրության այդ պաշարով է ար­ձագանքում Ռուսաստանից եկած տեղեկատվությանը:


Ի վերջո, ինչ դիրքերում կհան­դիպեն Պուտինն ու Փաշինյանը, այստեղ, իհարկե, էական նշա­նակություն ունեցողը միայն Մարտի 1-ի գործը կամ Հայաս­տանի ներքաղաքական նոր ստատուս քվոն չէ, Միքայել Հա­րությունյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն, այլ շատ ավելի կարևոր ու ընդգրկուն հարցեր»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին