Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն ծրագիր է մշակել. «Ժողովուրդ»

08 Սեպտեմբեր, 2018 08:55
ՀՀԿ-ն ծրագիր է մշակել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանի հանրապետական կուսակցությունը հրաժարվել է այս տարի համագումար անցկացնելու մտքից: Մեր տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում կուսակցական հարցերում պասիվացել է եւ նաեւ ամառային ռեժիմով պայմանավորված ավելի ուշ-ուշ է այցելում Մելիք-Ադամյանում գտնվող կուսակցության գլխավոր գրասենյակ կամ հանդիպում կուսակիցներին: Սակայն մեր տեղեկություններով` առաջիկայում Հայաստանի հանրապետական կուսակցությունն ավելի ակտիվ գործունեություն է ծավալելու: Նաեւ ամառվա ընթացքում կուսակցության քաղաքական թեւը պարբերաբար հանդիպումներ է ունեցել, ծրագրել իրենց հետագա անելիքները, բայց առանց Սերժ Սարգսյանի:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին