Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    545,5
    553,5

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

Պիտի ՀՀԿ-ականները գիտակցեն, որ «նելեգիտիմ» խորհրդարան է ընտրվել․ «Հրապարակ»

08 Սեպտեմբեր, 2018 08:26
Պիտի ՀՀԿ-ականները գիտակցեն, որ «նելեգիտիմ» խորհրդարան է ընտրվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայտնի է, որ հանրապետականները չեն պատրաստվում հանձնվել եւ ընդունել խորհրդարանը լուծարման տանելու որոշում, ինչպես օգոստոսի 17-ի հանրահավաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Ո՞րն է լինելու իշխանության քայլն այս դեպքում՝ երեկ հետաքրքրվեցինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանից։ «Պիտի ՀՀԿ-ականները գիտակցեն, որ «նելեգիտիմ» խորհրդարան է ընտրվել, ինչի իրանք չե՞ն գիտակցում, որ խորհրդարանը լեգիտիմ չէ, ընտրակաշառքների, բռնության արդյունքում ձեւավորվել է խորհրդարան, ու հիմա պետք է լուծարվի, նոր ընտրություններ լինեն»,- եղավ պատասխանը։ Դիտարկմանը, թե, փաստորեն, «ՔՊ»-ն էլ է «ոչ լեգիտիմ» խորհրդարանի մաս կազմել, հիմա էլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության որոշումներն են այդ «ոչ լեգիտիմ» ԱԺ-ում դակում, պատգամավորն արձագանքեց․ «Մենք այդ ոչ լեգիտիմ խորհրդարանի անդամ չենք, մենք հնարավորինս ստացել ենք ժողովրդի ձայնը, որպեսզի մենք այս բարձր ամբիոնից կարողանանք գործունեություն ծավալենք, կարողանանք մեր ժողովրդի հետ խոսել իր ազատության, իր անկախության համար։ Հիմա էլ կարողացանք դրան հասնել եւ ապացուցեցինք, որ, իրոք, մենք մեր գործունեությամբ կարողացանք էս հարթակից ամեն ինչ անել, եւ եղավ հեղափոխություն»։ Այնուամենայնիվ, եթե ՀՀԿ-ն անդրդվելի մնա եւ չհամաձայնի խորհրդարանը կամովին լուծարել, ի՞նչ «զենքեր» է կիրառելու իշխանությունը։ «ՀՀԿ-ն, կրկնում եմ, պիտի հասկանա, որ էս ամեն ինչն արել է ժողովուրդը, էս թավշյա հեղափոխությունը, էս ամեն ինչը, մենք ընդամենը ուղղորդել ենք»։ Հիմա էլի՞ եք «ուղղորդելու»՝ հանրահավաքներ անել։ «Ժամանակը ցույց կտա»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին