Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

ՕԵԿ ծրագրի շնորհանդեսը՝ այսօր․ «Հրապարակ»

08 Սեպտեմբեր, 2018 08:14
ՕԵԿ ծրագրի շնորհանդեսը՝ այսօր․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեւանի ընտրություններում առաջադրված կուսակցություններն այսօր եւ վաղը կազդարարեն քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։ ՕԵԿ-ն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում ներկայացուցչական հավաք է կազմակերպել՝ սփյուռքի, ռուս եւ եվրոպացի հյուրերի մասնակցությամբ, ծրագրի շնորհանդեսն է անելու։ Ծրագրում շեշտը դրվել է Երեւանում բնակարանային խնդրի լուծման, նոր եւ բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման, քաղաքային համակարգերի էլեկտրոնային ներդրմամբ կանաչ եւ խելացի քաղաքի կառավարման նոր մոդելի կիրառման վրա: Ցուցակում էլ ՕԵԿ հին դեմքերից գրեթե ոչ ոք չկա՝ բոլորը երիտասարդներ են, բացի քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանից, ում ՕԵԿ-ականները «փորձառու, մաքուր եւ գրագետ թեկնածու» են համարում»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին