Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    487
    490

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,09
    7,34

Կարևոր իրադարձություններ

Վարդան Բոստանջյանին կփոխարինի Տիգրան Ուրիխանյանը․ «Հրապարակ»

08 Սեպտեմբեր, 2018 08:07
Վարդան Բոստանջյանին կփոխարինի Տիգրան Ուրիխանյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը որոշել է Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը ներկայացնել ԱԺ կրթության եւ գիտության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, որը նախկինում զբաղեցնում էր Վարդան Բոստանջյանը։ Վերջինս իր անզգույշ մտքերի, մասնավորապես Քոչարյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում որակելու պատճառով ստիպված եղավ հրաժարվել մանդատից, թեեւ հայտարարեց, որ առողջական խնդիրներ ունի։ Ուշագրավ է, որ Ուրիխանյանը չի հանդիսանում սույն հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան դաշինք» խմբակցությունից այստեղ ներկայացված են Իվետա Տոնոյանն ու Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանը, իսկ Ուրիխանյանը պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ է, սակայն գրեթե չի ներկայանում նիստերին»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին