Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը հանդես կգա Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ նոր առաջարկներով

07 Սեպտեմբեր, 2018 23:55
Արարատ Միրզոյանը հանդես կգա Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ նոր առաջարկներով

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն արձանագրում է, որ Հայաստանում ներդներումներ անելու հետաքրքրություններ կան և շեշտում, որ կառավարությունը ջանքեր է գործադրում լավագույն մեխանիզմները գտնելու  և մշակելու ուղղությամբ, որպեսզի կատարելագործվի ներդրումային միջավայրը:

Հանրային հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարին տված հարցազրույցում ՀՀ առաջին փոխվարչապետն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը շուտով հանդես է գալու Հարկային օրենսգքում փոփոխությունների վերաբերյալ նոր առաջարկներով:

«Նաև ինստիտուցիոնալ առումով, գուցե, քննարկվում են ներդրումային ֆոնդի տարբեր տարբերակներ: Շատ բան կա: Կարելի է ասել, որ քննարկումները վերջնական փուլում են, և հանրությունը շուտով տեղյակ կլինի»,- ասել է Միրզոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին