Կարևոր իրադարձություններ

Այս գործի մեջ ես դրել եմ իմ արժանապատվությունը. Ն. Զոհրաբյան

07 Սեպտեմբեր, 2018 23:45
Այս գործի մեջ ես դրել եմ իմ արժանապատվությունը. Ն. Զոհրաբյան

 Այսօր  Երևանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ «Կայուն և հարմարավետ քաղաքներ» խորագրով միջազգային համաժողովին իր ելույթի ժամանակ ասաց . «Անլուծելի հարցեր չեն լինում: Ցանկացած հարց լուծելի է, եթե քաղաքային իշխանության մտադրությունը լինելու է ոչ թե սեփական թիմի կամ շրջապատի բարեկեցությունը, այլ երեւանցիների շահը:

Ես ուզում եմ, որ վստահ լինեք՝ այս գործի մեջ ես դրել եմ իմ արժանապատվությունը, իմ ոգին: Դրանում մեկ րոպե անգամ չկասկածեք: Ես երբեք չեմ լինելու կաբինետային քաղաքապետ, ինչպես որ այսօր կաբինետային պատգամավոր չեմ: Լինելու է ոչ մի հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ, պաշտոնը սեփական շահերին ծառայեցնողների ու պորտաբույծների հանդեպ, երեւանցուն անհարգալից վերաբերվող չինովնիկների հանդեպ»,- ասել է Զոհրաբյանն ու հավելել, որ համաժողովին հրավիրելով տարբեր քաղաքների քաղաքապետերի, ցանկություն ունեն իմանալ կառավարման մոդելների մասին ու ինքը չի հիշում, որ երբեւէ Երեւանում այդքան երկրի քաղաքների քաղաքապետեր լինեն:

ԲՀԿ թեկնածուն նաեւ հավելել է, որ ինքը եղել է բազմաթիվ եվրոպական քաղաքներում, աշխարհի շատ մայրաքաղաքներում ու վստահ է՝  Երևանն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու եվրոպական տուրիզմի կենտրոններից մեկը:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, համաժողով է հրավիրել, որն անցկացվում է իրեն պատկանող «Փարավոն» համալիրում:

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ հրավիրված համաժողովին, ըստ Գագիկ Ծառուկյանի, մասնակցում են Երեւանի քաղաքապետի բոլոր թեկնածուները: Երեւանում են աշխարհի տարբեր երկրների 41 քաղաքապետեր:

 

Լրահոս

Դիտել ավելին