Կարևոր իրադարձություններ

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ուղարկվել են ոստիկանություն

07 Սեպտեմբեր, 2018 22:45
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ուղարկվել են ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկատվություն է հրապարկել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումների առնչությամբ:

«Երևանի ավագանու ընտրություններում ընտրական խախտումների մասին ահազանգեր և որոշակի տեղեկատվություն ունենալու մասին նախօրեին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի, ինչպես նաև այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները Երևան քաղաքի դատախազությունից ուղարկվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ դրանցում նշվող հանգամանքները ստուգելու նպատակով»,- գրել է նա:
 

Լրահոս

Դիտել ավելին