Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանը հաստատել է. սև ուժեր գոյություն ունեն

07 Սեպտեմբեր, 2018 19:43
Հայկ Մարությանը հաստատել է. սև ուժեր գոյություն ունեն

Սև ուժեր գոյություն ունեն: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց Երևանի քաղաքապետի՝ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը՝ պարզաբանելով իր հնչեցրած միտքն այն մասին, թե սև ու սպիտակ ուժեր կան, սպիտակներն իրենք են:

«Չեմ սիրում փնտրել դավադրական տեսություններ, հիմնվում եմ փաստերի վրա: Իմ ձևակերպումը ոչ այնքան ճշգրիտ էր, բայց, այո, սխալ չէր: Այո, սև ուժեր գոյություն ունեն, այո, բոլորս իրար հետ մայիսի 2-ին դուրս էինք եկել փողոց հենց այդ սև ուժերի դեմ»,- ասաց Մարությանը:

Ըստ նրա՝ «սև ուժերը» սպասում են ռևանշի, և ինքը միասնության կոչ է անում այդ ուժերի դեմ պայքարում, «որպեսզի թույլ չտանք գրավեն Հայաստանը»:

Նա ասաց, որ ինքը միտքը չի հնչեցրել նախընտրական համատեսքստում:

Դիտարկմանը, թե ի՞նչ նկատի ունեիք «մեր դեմ խաղ» չկա ասելով, Հայկ Մարությանն ասաց, որ եթե մարդիկ դիտել են տեսանյութը, ապա նկատել են, որ գովում է մասնագետներին, թիմին:

 
«Ժողովրդի դեմ քայլ չկա»,- հավելեց նա՝ նշելով, որ «Իմ քայլը» դաշինքում հանրության տարբեր շերտեր են:


«Ես առաջին պայքարողներից եմ նման բան ասողների դեմ, ես առաջինն եմ դեմ սրան, ինչպե՞ս ես կարող եմ այդպիսի բան ասել»,- նշեց նա:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին