Կարևոր իրադարձություններ

Միքայել Հարությունյանը ՀՀ քաղաքացի է

07 Սեպտեմբեր, 2018 19:36
 Միքայել Հարությունյանը ՀՀ քաղաքացի է

ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունն իրավասություն չունի տեղեկություններ տրամադրել որևէ անձի քաղաքացիության վերաբերյալ։ 168.am-ի հետ զրույցում վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը նշեց, որ անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է միայն անձի համաձայնությամբ։

ՀՀ քաղաքացիների վերաբերյալ որոշակի, սակայն սուղ տեղեկատվություն առկա է ընտրողների ռեգիստրում, այսինքն՝ այդտեղ միայն ՀՀ քաղաքացիներն են, նրանք, որոնք ունեն ընտրելու իրավունք։ Միքայել Հարությունյանի անունն ընտրողների ռեգիստրում կա։ Այսինքն՝ այս պահին նա ունի ՀՀ քաղաքացիություն։ Սակայն այլ պետության քաղաքացի լինել/չլինելու մասին ռեգիստրը լռում է:

Հիշեցնենք որ, ՀՀ ոստիկանությունը Ռուսաստանից գրություն է ստացել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղյալ համարելու մասին: Ռուսական մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների համար մեղադրվող Հարությունյանի նկատմամբ հարուցված գործն ուսումնասիրվել է և որոշում է կայացվել, դրա արդյունքով Ռուսաստանի տարածքում հետախուզումը չեղարկել։ Ռուսաստանն այդպիսով պաշտպանում է իր քաղաքացուն։

Մանրամասները այստեղ՝
 

Լրահոս

Դիտել ավելին