Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք Գ. Ծառուկյանի սպիտակ հագուստը կապ ունի Մարությանի հայտարարության հետ

07 Սեպտեմբեր, 2018 19:01
Արդյո՞ք Գ. Ծառուկյանի սպիտակ հագուստը կապ ունի Մարությանի հայտարարության հետ

Լրագրողների հետ զրույցում  ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք սպիտակ հագուստ կրելը կապ ունի Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտնի հայտարարության հետ ասաց, որ ինքը  սպիտակ գույնը շատ է սիրում. «Ես ժողովրդի գույնին եմ»,- ասաց նա։ 

Անդրադառնալով հարցին՝ արդյոք հարկային մարմնի ներկայացուցիչները ՊԵԿ ստուգումներ են անցկացրել իրեն պատկանող ընկերություններում, Գագիկ Ծառուկյանն ասաց․

«Բոլոր նախագահների, վարչապետների ժամանակ ստուգել են, ես չեմ խուսափում, ասել եմ՝ թող գան, ստուգեն, ամեն օր են ստուգում»,-նշեց նա։




 

Լրահոս

Դիտել ավելին