Կարևոր իրադարձություններ

«Փող ինչի՞ եմ բաժանում, որ Նաիրա Զոհրաբյանին քաղաքապետ բերեմ փո՞ղ աշխատեմ»

07 Սեպտեմբեր, 2018 18:37
«Փող ինչի՞ եմ բաժանում, որ Նաիրա Զոհրաբյանին քաղաքապետ բերեմ փո՞ղ աշխատեմ»

Եթե որեւիցե մեկին գտնեք, որ կասի Ծառուկյանը գումար ա բաժանում, թող Ծառուկյանին դատեն ամենաբարձր պատժով»: Այս մասին, այսօր հայտարարել է  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Փող ինչի՞ եմ բաժանում, որ Նաիրա Զոհրաբյանին բերեմ փո՞ղ աշխատեմ: Ես պատրաստ եմ իմ փողերը դնելու: Ես ուզում եմ գործով ապացուցեմ, որ բոլորը ասեն՝ տեսեք ինչ լավ գործեր է կատարում Ծառուկյանը:

Սկսած աղբահանությունից, 20-25 տարի աշխարհի տարբեր երկրներից գալիս են, որ այդ բիզնեսը զարգացնեն, դա իրենց բիզնեսն է: 20 տարի գալիս են չի ստացվում, ի՞նչն է պատճառը: Պատճառը նա է, որ ճիշտ չեն կարողանում կազմակերպել: Իսկ որ մենք լինենք, մրցույթ ա լինելու, աշխարհով մեկ ամենահզորները, այդ գործով զբաղվողները գալու են հաղթեն եւ կարճ ժամանակում ամբողջ Երեւանը շահի»,-ասել է նա:

ԲՀԿ առաջնորդը խոստացավ, որ ընտրությունների ընթացքում բարեգործություն չի անելու. «Իսկ ընտրություններից հետո մեր գործը կշարունակենք, ինչպես կարգն է»:

Նա տեղեկացրեց, որ այսօր Երեւանի ավագանու ԲՀԿ թեկնածուների հետ հանդիպման մասնակցելու են եկել աշխարհի տարբեր քաղաքներից, մոտավորապես 41 քաղաքապետ եւ գործընկերներ. «իմանալով, որ մասնակցում ենք Երեւանի քաղաքապետի ընտրություններին, ցանկություն կա մեր կողքը լինել, ծանոթանալ մեր ծրագրերին: Իրենք իրենց փորձով, աջակցությամբ, իրենց ծրագրով ու հնարավորությամբ ուզում են օգտակար լինել մեզ»:

 

Լրահոս

Դիտել ավելին