Կարևոր իրադարձություններ

Վահե Ղալումյանը հերթով ազատում է նախկին իշխանության օրոք աշխատած կադրերին

07 Սեպտեմբեր, 2018 18:16
Վահե Ղալումյանը հերթով ազատում է նախկին իշխանության օրոք աշխատած կադրերին

Տավուշի նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանը հերթով ազատում է նախկին իշխանության օրոք աշխատած կադրերին:

Shabat.am-ի հետ զրույցում մարզպետ Վահե Ղալումյանը ասաց, որ կան ազատման դեպքեր սական խնդիրը կապված չէ «հին» կադր լինելու հետ:

«Հին կադրերի հետ ես աշխատել եմ երկու ամիս, և ո՛չ մի խնդիր չի եղել: Այդ մարդկանց աշխատանքից ազատելու պատճառը եղել է աշխատանքի մեջ նրանց թերացումը, և նոր աշխատելաոճին չտիրապետելը»,-եզրափակեց մարզպետ Վահե Ղալումյանը:

Նշենք, որ Օգոստոսի 31-ին մարզպետ Ղալումյանը որոշել է սեպտեմբերի 4-ից Ռոբերտ Նազարյանին ազատել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնից:Ազատման համար հիմք է ընդունվել Ներսիսյանի անձնական դիմումը:

Սեպտեմբերի 4-ին որոշում է ընդունել Նաիրի Մելքումյանին ազատել մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչի պաշտոնից:

Սեպտեմբերի 3-ին որոշել է Կարեն Իսկանդարյանին ազատել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության վարչության պետի, Միշա Մխիթարյանին՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետի պաշտոններից:

 

Լրահոս

Դիտել ավելին