Կարևոր իրադարձություններ

Կողաշրջվել է Վայք-Եղեգնաձոր երթուղին սպասարկող մարդատար «ԳԱԶել»-ը

07 Սեպտեմբեր, 2018 18:10
Կողաշրջվել է Վայք-Եղեգնաձոր երթուղին սպասարկող մարդատար «ԳԱԶել»-ը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 12։30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 124-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ 58-ամյա Ս. Հ.) ճանապարհի երթեւեկելի հատվածում կողաշրջվել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղեւորները՝ 63-ամյա Հ. Կ.-ն, 24-ամյա Մանե Ա.-ն, 37-ամյա Լյուդմիլա Բ.-ն եւ 37-ամյա Լիանա Ա.-ն հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել, հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան եւ իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

Shamshyan.com-ի   տեղեկություններով՝ նշված տրանսպորտային միջոցը հաշվառված է «Պազ Պրանս» ՍՊԸ-ի հաշվեկշռում եւ սպասարկում է Վայք-Եղեգնաձոր երթուղին։

 

Լրահոս

Դիտել ավելին