Կարևոր իրադարձություններ

Ցեղասպանության թանգարանն ու Մատենադարանը Ասիայի լավագույն 25 թանգարանների թվում

07 Սեպտեմբեր, 2018 17:05
Ցեղասպանության թանգարանն ու Մատենադարանը Ասիայի լավագույն 25  թանգարանների թվում

Ուղեւորությունների հայտնի TripAdvisor ամերիկյան պորտալը կազմել է Ասիայի լավագույն 25 թանգարանի ցանկը՝ առաջնորդվելով այցելուների գնահատականներով:

Վարկանիշում ընդգրկվել են նաեւ Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարանն ու Մատենադարանը: Հայոց ցեղասպանության թանգարանը վարկանիշի 9-րդ հորիզոնականում է, Մատենադարանը՝ 24-րդ:

Վարկանիշը գլխավորում է Վիետնամի Հոշիմին քաղաքում գտնվող Պատերազմի զոհերի թանգարանը, որին հաջորդում են Կամբոջային Պնոմպեն քաղաքի ցեղասպանության թանգարանն ու չինական Տերակոտե զինվորների եւ ձիերի թանգարանը: Ցանկում ընդգրկված են նաեւ Հնդկաստանի, Թայվանի, Սինգապուրի հայտնի թանգարանները:

 

Լրահոս

Դիտել ավելին