Կարևոր իրադարձություններ

13 օձ է հայտնաբերվել Բերդիկ գյուղի դպրոցում

07 Սեպտեմբեր, 2018 16:37
13 օձ է հայտնաբերվել Բերդիկ գյուղի դպրոցում
Արարատի մարզի Բերդիկ գյուղի դպրոցում 13 օձ էր հայտնաբերվել, երեխաները դպրոց չէին հաճախում: Համայնքի ղեկավար՝ Իշխան Թարվերդյան Shabat.am-ի հետ զրույցում ասաց, որ 13 հատ իժ տեսակի օձ են հայտնաբերել:
 
«Օձերը եղել են դպրոցի ներսում, այդ ժամանակ երեխաները դասի չեն եղել: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները օձերին տեղափոխել են անվտանգ տարածք, սակայն մեծ մասը իրենք իրենց միջոցներով ոչնչացրել են»,- ասաց գյուղապետը:
 
 
Թարվերդյան նշեց, որ դիմել են նաև Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին, Առողջապահության նախարարությանը․ «Սանիտարահամաճարակային կայանից եկել են գյուղի դպրոցը ախտահանել»,- ասաց Թարվերդյանը։ Գյուղապետի խոսքով՝ օձերը եղել են դպրոցի շինություններից մեկի աստիճանների տակ, քանդել են, գտել այն տեղը, որտեղ ձվադրում են կատարել: « Այս պահին վտանգավոր ոչինչ չկա , երեխաները հաճախում են դպրոց, սակայն ոչ ես և առհասարակ ոչ ոք չի կարող երաշխավորել որ նորից չեն լինի, քանի որ դպրոցը գտնվում է դաշտերին մոտ»։
 

Լրահոս

Դիտել ավելին